Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում գործող կրակայրիչների գործարանում

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում գործող կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում այրվող կրակայրիչների թափոնների կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: