Կանադան դեմ է Ռուսաստանի վերադարձը G7

Կանադայի կառավարությունը դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7 խումբ:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, որն այժմ գտնվում է Բրյուսելում:
«Երբ խոսք գնաց Ռուսաստանին G7-ի կազմում ընդգրկելու առաջարկի մասին, ես ասացի՝ ոչ մի դեպքում»,- հայտարարել է Ժոլին։
Ըստ աղբյուրի՝ նա հստակեցրել է, որ այդ թեման քննարկել է իր եվրոպացի գործընկերների հետ։