Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ (տեսանյութ)

Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ Երևանում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: