ԱՄՆ-ն Լեհաստանին վստահեցրել է, որ չի կրճատի այդ երկրում իր զորախումբը

Վաշինգտոնը Վարշավային տեղեկացրել է, որ մտադիր չէ կրճատել այդ երկրում տեղակայված իր զորախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ հանդիպումից հետո այս մասին իր գրասենյակի մամուլի ծառայության միջոցով հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Մեզ վստահեցրել են, որ Ամերիկան չունի Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորների թիվը կրճատելու որևէ մտադրություն»,- նշել է Դուդան՝ հավելելով, որ հակառակը՝ երկրում ամերիկյան զորախմբի ավելացման հույս ունի: