Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավարին

Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: