Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում մատնանշել Է Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառները

Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանը ուրվագծել է իր հիմնարար դիրքորոշումն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ և մատնանշել հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք ուրվագծել ենք մեր հիմնարար դիրքորոշումները Ուկրաինայի վերաբերյալ և ընդգծել հակամարտության բուն պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը», - ասել է Ուշակովը «60 րոպե» հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Պոպովի հետ Ռիադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո։
Երեքշաբթի օրը Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց կանգնած էին երեք ամերիկացի բանակցողներ՝ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Սեղանի գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն էին։