Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, Սաուդյան Արաբիայից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Բանակցություններին ներկա են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։
Ուկրաինական կողմը չի մասնակցում բանակցություններին։