Ուկրաինայի նախագահը ժամանել է Անկարա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ երեկոյան ժամանել է Անկարա։
Այսօր նախատեսվում է Զելենսկու հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Անկարայի նախագահական համալիրում:
Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունն ավելի վաղ հայտնել էր, որ կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ուղղությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար: Նրա խոսքով՝ կողմերը կարծիքներ կփոխանակեն նաև Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների շուրջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ցանկանում կորցնել Ուկրաինայի հարցով հակամարտության խաղաղ կարգավորման հույսը: Նրա խոսքով՝ Թուրքիան տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «դրական ուղերձները»: