Վրաստանի իշխանությունները խորհրդարան կներկայացնեն արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ամերիկյանին նմանվող արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է քաղաքական ուժի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Այս շաբաթ կսկսվի թափանցիկության մասին ամերիկյան «Ֆարա» օրենքի նման օրինագիծ... Այն բառ առ բառ կթարգմանվի ամերիկյանից»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։