Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, Արեգակի վրա M դասի հզոր բռնկում է գրանցվել, Shantnews-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։
«Փետրվարի 17-ին 16 րոպե տևողությամբ M1.1 բռնկում է գրանցվել արևային բծերի 3992 (S05W75) խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: