Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել

Այսօր՝ փետրվարի 17-ին, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ NEWS.am-ի տեղեկություններով, նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: