«Suzuki»-ն մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել է ձորում․ վիրավnր կա

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Շշի Մելոյի» շշերի գործարանի հարևանությամբ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Լուսինե Ջավադյանը իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: