Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի՝ հետին թվով մոգոնած հեքիաթներին․ խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի արձագանքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահը Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»,- այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։