Ռեալը դադարեցրել է Վինիսիուսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ բանակցությունները

Մադրիդի «Ռեալը» չի բանակցում թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգման շուրջ: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը մտադիր չէ քննարկել 24-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկած նոր պայմանագրի առաջին տարբերակը։
Ընդգծվել է, որ Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել բրազիլացու հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ՝ Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից նրա նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։ Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։