Ավտովթար՝ Երևանում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել

Փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Հրաչիկ Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 27-ամյա Տարոն Թ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։