Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ՝ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից

Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին Մարտունու բժշկական կենտրոնից։
Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաևդեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Հիշեցնենք` այսօր ժամը 14։00–ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։
Երասխ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ. ՆԳՆ
Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։