Քննարկվել են աշխարհատնտեսական ցնցումների երկարաժամկետ քաղաքականության արձագանքներին վերաբերող հարցեր

Փետրվարի 13-14-ը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիդերլանդներում մասնակցել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի Նիդերլանդների/Բելգիայի ենթախմբի ներկայացուցիչների բարձր մակարդակի համաժողովին։
Ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի նախագահների և ֆինանսների նախարարների երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհատնտեսական ցնցումների երկարաժամկետ քաղաքականության արձագանքներին վերաբերող հարցեր: