Տունը ամբողջությամբ չի այրվել, միայն մի մասը. խոշոր հրդեհ՝ Այգեստանում

Փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգեստան գյուղում։
Հրդեհի պատճառների և հետևանքների մասին Oragir.News-ը խոսել է գյուղի վարչական ղեկավար Մանուկ Հարությունյանի հետ: Պաշտոնյայի խոսքով՝ կրակը սկսվել է խոհանոցից, ինչի մասին իրեն հայտնել են այրված տան անդամները, որոնց բարեբախտաբար՝ հաջողվել է դուրս գալ։ Տուժածներ չեն եղել: Թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը՝ դեռևս պարզ չէ:
«Տունն ամբողջությամբ չի այրվել, միայն մի մասը։ Սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ ծխի հոտը, մուրը և այլ դժվարություններ»,- հավելեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ՝ ըստ որի, Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում բնակելի տուն է այրվում: