Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: