Տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ․ նա ձերբակալվել է

Ծագումով ռումինացի տղամարդը ուրբաթ օրը Վատիկանում բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալ, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալները և հանում խորանի սպիտակ սփռոցը։
Նա ձերբակալվել է: