Գվարդիոլա. Ուրախ եմ, որ ես չեմ ընտրելու «Ոսկե գնդակի» մրցանակակրին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է' ուրախ է այն բանի համար, որ չի ընտրելու «Ոսկե գնդակի» մրցանակակրին:
-Դեռևս չեմ աշխատել Ֆրանկ Ռիբերիի բնավորության տեր որևէ այլ ֆուտբոլիստի հետ: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա մարզիչը, հույս ունեմ նրան էլ ավելի կատարելագործել:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Ֆրանկը պետք է լայն ժպիտով ներկայանա ու վայելի պահը: Երեք թեկնածուներն էլ հիանալի են, և ես ուրախ եմ, որ ես չեմ ընտրելու մրցանակակրին,-ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ տիտղոսի համար պայքարում են Լիոնել Մեսսին, Ֆրանկ Ռիբերին և Կրիշտիանու Ռոնալդուն: Հաղթողի անունը պարզ կդառնա հունվարի 13-ին:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am