Երևան, 19.Փետրվար.2025, 00:00 |
41-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ ն... Խաչատուրյանը և դեսպան Ցվետկովիչը քննարկել են ... Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հո... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության... Բացվել են «Աբովյան» ՔԿՀ-ի նորոգված վարչական շ... Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրությո... Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է... Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրա... 32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ․... Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսական ուղերձով դիմո... Ռուսաստանից Վրաստան նավթի մատակարարումները հո... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառած... Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների ... Ավտոբուսում դանակի սպառնալիքով 17-ամյա տղայից... Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցն... Ավտոմեքենայի գողության դեպքեր են բացահայտվել Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայ... Խորհրդարանական ընդդիմությունը կմիանա՞ Հովիկ Ա... Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործ... Որքան ավելի ազնվորեն ենք վերաբերվում մեր անցյ... Դեսպան Հակոբյանը հանդիպել է Իրանի հեռահաղորդա... Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Երևանի ո՞ր թաղամասերում է փոշու պարունակությո... Ջրասուզակները հայտնաբերել են «Թումո»-ի աշխատա... Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հ... Ես պարտական եմ Բարսելոնային. Յամալ 2025-ի հունվարին Հայաստան է այցելել 139.482 զ... 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` ... Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է ... Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գո... Վարդապետյանը սահմանված ժամից շուտ աշխատավայր ... Ի՞նչ կապ ունի 144 դպրոցի տնօրենը Ավինյանի և Գ... ՔԿԾ պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուց... Ղազախստանը AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքնն... Արտակարգ իրավիճակ՝ 144 դպրոցում. ոստիկաններ ե... Առողջապահության նախարարության շարժական մամոգր... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Սպասվում է առատ ձյուն, բուք․ եղանակը՝ առաջիկա... ԱՄՆ նախագահի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև՝ «... Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանի հորը զրկել են... Վթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսե... Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել է իր... Հոգնել եմ Գվարդիոլայի դեմ խաղալուց. Անչելոտի ... Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում գործող կրակայրիչ... Ինչպե՞ս է Մարտունիում պայթյունից տուժած հոգևո... Հայրապետյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետ... Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին Գյումրու նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժան... Խառնաշփոթ իրավիճակ՝ թիվ 3 երթուղայինում․ 17 տ... Հրազդան գետում ջրասուզակներն ու փրկարարները ք... Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Ռուսաստան... Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի... «Opel Zafira»-ն գլխիվայր հայտնվել է դաշտում.... Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկա... Գիրք նվիրելու օրը գրքեր գնեցի և նվիրեցի. վարչ... Արձանագրվել է 11 պատահար․1 մարդ զոհվել է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադ... Ինչ գիրք է նվեր ստացել արդարադատության նախարա... 19-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապ... Վարորդի կողմից կոպիտ վերաբերմունքի արժանացած ... Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելո... Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի ... Առողջության առաջնային պահպանման օղակին և բուժ... Ավստրալիայում ավելի քան 150 կետեր ափ են դուրս... ՊԵԿ-ը հիշեցնում է անհրաժեշտ քայլերը հայտարարա... Երևանում բախվել են «Hyundai»-ն, «Volkswagen»-... ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի քրեական դատարանի խցում կալանավորը փորձ... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Առաքելության գործունեության առաջին օրվանից ՀՀ... Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը 9 ժամ ջուր չի լինի Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհին այրվել է խոտա... Կապանի Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը նոր... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ա... Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագր... Բուք, ձյուն․ իրավիճակը հանրապետության ճանապար... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվա... Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյա... Թրեյսին կլքի Մոսկվան, Երեւանն էլ Քվի՞նը. «Իրա... Առաջին կարգի մասնագետից` փոխվարչապետի գրասենյ... Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշա... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6... Անչելոտին արձագանքել է Գվարդիոլայի խոսքերին Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota La... Կանադան դեմ է Ռուսաստանի վերադարձը G7 Բուֆոնի որդին հրավիրվել է Չեխիայի Մ18 հավաքակ... Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երև... Շենգավիթի ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբե... Տանտերը դուռը բաց է թողել, գողերն օգտվել են ա... Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիո... 20 տարով դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը Բաքվի... Մանրամասներ՝ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներ... Ռեալը նոր թեկնածու ունի՝ Անչելոտիին փոխարինել... ԱՄՆ-ն Լեհաստանին վստահեցրել է, որ չի կրճատի ա...

Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հոդված է հրապարակել Tert.am-ում: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ գիտակից կյանքն ապրել և կայացել է Հայաստանում։ Կառուցել եմ բազմաթիվ գործարաններ, շենքեր, հյուրանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ, ստեղծել եմ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ինքս դարձել եմ խոշոր սեփականատեր և հնարավորություն եմ ստեղծել տասնյակ հազարավոր ընտանիքների համար՝ աշխատելու, տուն-տեղ դնելու, զավակներ մեծացնելու, նոր ընտանիքներ կազմելու, սեփական հայրենիքում իրենց լավ զգալու, կայանալու։ Ես այս տարիների ընթացքում շատ լավ եմ ճանաչել մեր տնտեսության կառուցվածքը և բոլոր առանձնահատկությունները։

2024 թվականի ավարտին մեր կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները հպարտությամբ նշում էին ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ կարևորությունը։ Միայն մեկ ցուցանիշ բավական է՝ ամբողջական պատկեր կազմելու համար. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլդ դոլարը։ Սա 2 անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Սիրելի հայրենակիցներ. այս տնտեսական ցուցանիշը, պարզ բառերով ասած, այն առևտուրն է, որ մենք անում ենք այդ տնտեսական բլոկի երկրների հետ։ Դա մեր հայկական արտադրանքն է, որ արտահանում ենք այդ շուկաներ, ինչը թույլ է տալիս, որ մեր երկիր փող մտնի, բիզնեսը կարողանա աշխատել, բացվեն նոր աշխատատեղեր, բարձրանան աշխատավարձերը, վճարվեն հարկերը և այլն։

Եվ ահա այդ նույն կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Կառավարության որոշման հաջորդ օրն իսկ ՌԴ-ից հնչեց պաշտոնական տեսակետ, թե ԵՄ ինտեգրումն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր սովորական հայկական ընտանիք, փորձի պատկերացնել այս հեռանկարը։

Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են, և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև երեք միլիոն հայ է ապրում Ռուսաստանի տարածքում, որից յոթ հարյուր հազարը՝ առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է։ Մեր երկրի՝ վերջին երկու տարվա արտաքին առևտրի ծավալի 70 տոկոսից ավելին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ է եղել։ Մեծացել է առևտուրը նաև Իրանի հետ։ ԵՄ հետ բանակցություններն առանց հստակ հեռանկարի կարող են տևել տասնյակ տարիներ, իսկ ԵԱՏՄ-ից զրկվելը՝ հաշված ամիսներ։ Մենք սա հասկանու՞մ ենք։

Կա դրամական տրանսֆերտների խնդիրը. ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների միջոցով։ Ուղիղ մեկ օրում կարող են մտցվել սահմանափակումներ, և մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը լրջորեն կխաթարվի։ Մենք պետք է առաջին հերթին օգտվենք տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ՝ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։ Պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ հնարավորությունները կորցնելով՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձավ ԵԱՏՄ ասոցացված անդամ։ Արտոնյալ ռեժիմով գազ ինչպե՞ս ենք ստանալու, ումի՞ց։ Այսօր սահմանի վրա 1,000 խմ/մ 165 դոլարով ենք ստանում։

Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունը ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը։ Հայրենակիցներիս հետ իմ բաց խոսակցությունը նպատակ ունի՝ երկրի ներսում այս թեմաների շուրջ քննարկումներ սկսելու։

Պետք չի ասել՝ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Սա քաղաքականություն չէ։ Փակված աշխատատեղերը, թանկացումները, ընտանիքների բարեկեցության կտրուկ անկումը, անխուսափելի ընտանեկան հոգսերը, փակվելու հեռանկարի առաջ կանգնած տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսները, չջեռուցվող տները վերաբերելու են բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից։ Շատ կարևոր է, որ այս թեմաների շուրջ բաց խոսենք, քննարկենք ամենուր՝ ընտանիքներում, կոլեկտիվներում, որպեսզի թույլ չտանք աղետալի զարգացումներ։

Այս հարցն ունի մեկ այլ տեսանկյուն ևս, որի մասին նույնպես ուզում եմ կարճ խոսել։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի փոքր մասն է ապրում հայրենիքում. մի զգալի մաս ապրում է Ռուսաստանում, մի զգալի մաս՝ Արևմուտքում (Եվրոպա, Միացյալ նահանգներ), նաև՝ Մերձավոր Արևելքում, ամենուր... Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»։

Այս թեմայով

41-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ ն... Խաչատուրյանը և դեսպան Ցվետկովիչը քննարկել են ... Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հո... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության... Բացվել են «Աբովյան» ՔԿՀ-ի նորոգված վարչական շ... Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրությո... Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է... Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրա... 32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ․... Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսական ուղերձով դիմո... Ռուսաստանից Վրաստան նավթի մատակարարումները հո... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառած... Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների ... Ավտոբուսում դանակի սպառնալիքով 17-ամյա տղայից... Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցն... Ավտոմեքենայի գողության դեպքեր են բացահայտվել Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայ... Խորհրդարանական ընդդիմությունը կմիանա՞ Հովիկ Ա... Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործ... Որքան ավելի ազնվորեն ենք վերաբերվում մեր անցյ... Դեսպան Հակոբյանը հանդիպել է Իրանի հեռահաղորդա... Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Երևանի ո՞ր թաղամասերում է փոշու պարունակությո... Ջրասուզակները հայտնաբերել են «Թումո»-ի աշխատա... Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հ... Ես պարտական եմ Բարսելոնային. Յամալ 2025-ի հունվարին Հայաստան է այցելել 139.482 զ... 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` ... Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է ... Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գո... Վարդապետյանը սահմանված ժամից շուտ աշխատավայր ... Ի՞նչ կապ ունի 144 դպրոցի տնօրենը Ավինյանի և Գ... ՔԿԾ պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուց... Ղազախստանը AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքնն... Արտակարգ իրավիճակ՝ 144 դպրոցում. ոստիկաններ ե... Առողջապահության նախարարության շարժական մամոգր... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Սպասվում է առատ ձյուն, բուք․ եղանակը՝ առաջիկա... ԱՄՆ նախագահի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև՝ «... Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանի հորը զրկել են... Վթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսե... Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել է իր... Հոգնել եմ Գվարդիոլայի դեմ խաղալուց. Անչելոտի ... Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում գործող կրակայրիչ... Ինչպե՞ս է Մարտունիում պայթյունից տուժած հոգևո... Հայրապետյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետ... Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին Գյումրու նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժան... Խառնաշփոթ իրավիճակ՝ թիվ 3 երթուղայինում․ 17 տ... Հրազդան գետում ջրասուզակներն ու փրկարարները ք... Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Ռուսաստան... Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի... «Opel Zafira»-ն գլխիվայր հայտնվել է դաշտում.... Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկա... Գիրք նվիրելու օրը գրքեր գնեցի և նվիրեցի. վարչ... Արձանագրվել է 11 պատահար․1 մարդ զոհվել է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադ... Ինչ գիրք է նվեր ստացել արդարադատության նախարա... 19-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապ... Վարորդի կողմից կոպիտ վերաբերմունքի արժանացած ... Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելո... Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի ... Առողջության առաջնային պահպանման օղակին և բուժ... Ավստրալիայում ավելի քան 150 կետեր ափ են դուրս... ՊԵԿ-ը հիշեցնում է անհրաժեշտ քայլերը հայտարարա... Երևանում բախվել են «Hyundai»-ն, «Volkswagen»-... ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի քրեական դատարանի խցում կալանավորը փորձ... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Առաքելության գործունեության առաջին օրվանից ՀՀ... Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը 9 ժամ ջուր չի լինի Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհին այրվել է խոտա... Կապանի Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը նոր... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ա... Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագր... Բուք, ձյուն․ իրավիճակը հանրապետության ճանապար... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվա... Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյա... Թրեյսին կլքի Մոսկվան, Երեւանն էլ Քվի՞նը. «Իրա... Առաջին կարգի մասնագետից` փոխվարչապետի գրասենյ... Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշա... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6... Անչելոտին արձագանքել է Գվարդիոլայի խոսքերին Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota La... Կանադան դեմ է Ռուսաստանի վերադարձը G7 Բուֆոնի որդին հրավիրվել է Չեխիայի Մ18 հավաքակ... Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երև... Շենգավիթի ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբե... Տանտերը դուռը բաց է թողել, գողերն օգտվել են ա... Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիո... 20 տարով դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը Բաքվի... Մանրամասներ՝ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներ... Ռեալը նոր թեկնածու ունի՝ Անչելոտիին փոխարինել... ԱՄՆ-ն Լեհաստանին վստահեցրել է, որ չի կրճատի ա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan