Գերմանիայում 2013թ-ին վիճակախաղերի շնորհիվ 90 մարդ միլիոնատեր է դարձել
Գերմանիայում 2013թ-ին վիճակախաղերի շնորհիվ միլիոնատերեր է դարձել 90 մարդ: Այս մասին ասվում է վիճակախաղեր կազմակերպող ընեկությունների 2013թ-ի զեկույցում:
Շահած գումարի չափով, վիճակախաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր է դարձել Գերմանիայի բնակիչ Հեսսեն , ով այս տարվա ապրիլին շահել էր 46 միլիոն եվրո:
Եվս մեկ խոշոր շահում գրանցվել էր Գերմանիայում 2007թ-ի դեկտեմբերի 5-ին, այն կազմում էր 45.3 միլիոն եվրո, սակայն հավասարապես բաժանվել էր երեք գերմանացիների միջև: