ԲՏԱ նախարարի խոսնակը մեկնաբանել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ նախարարի նամակագրությունը
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն մեկնաբանել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հրապարակած նամակագրությունը նախարար Մխիթար Հայրապետյանի հետ:
Նա գրել է․
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»,- գրել է ԲՏԱ նախարարի խոսնակը: