Մբապեն հոգեբանական խնդիրներ ունի․ հաստատել են խաղացողի շրջապատից
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իսկապես հոգեբանական խնդիրներ ունի, ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները։
«Անվանեք, ինչպես ուզում եք, բայց Կիլիանն արդեն մի քանի ամիս է՝ հոգեբանական խնդիրներ ունի։ Նա չի կարողանում դրանք ինքնուրույն հաղթահարել: Դա ժամանակ և աշխատանք է պահանջում, որը նա կատարում է մասնագետների հետ»,- L’Equipe-ին ասել է Մբապեի մտերիմներից մեկը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը, փոխանցում է Armsport-ը։