Երևան, 09.Նոյեմբեր.2024, 00:00 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ մ... Իրանում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել` զինյալնե... Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի... Գառնիկ Դանիելյանն ու Ալֆորվիլի փոխքաղաքապետը ... Լոռիում այրվել է 20 հա խոտածածկույթ Ձերբակալելուց հետո հետախուզվողի մոտ նաև հայտն... Վահե Ղազարյանը հանդիպել է նոր ձևավորված Համայ... Մադրիդում կայանալիք Համահայկական բժշկական կոն... Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե... Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ մահացած... Կրթվենք, ապա նոր կրթենք, ճանաչենք մեզ. Աննա Հ... Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացա... Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մ... Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավու... Կոտայքում բախվել են «Mercedes E200»-ն ու «Vol... Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյ... Հրդեհ՝ Արագածոտնում․ այրվել է անասնակեր Ուկրաինան հատուկ ռազմական գործողության բոլոր ... Արամ Ա կաթողիկոսը քննարկել է Հայաստանի արտաքի... Հայկական Շուշիում արդեն 222 ադրբեջանական ընտա... Պապիկյանը ԳԱԱ պատվիրակության հետ այցելել է սա... ՔՊ-ն մնացել է միայնակ. Ստեփան Դանիելյան Մինչև չպատժենք 44-օրյա պատերազմի մեղավորներին... 23-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է հաստա... Ինձ չեն սիրում, որովհետև ուղիղ և ճիշտը ասում ... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննար... Ցուցում տվող տղա. Երևանի տրանսպորտի նոր համակ... Կապանում գործող ՍՊԸ-ի տնօրենին ծանր մարմնական... Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթաց... Դեսպան Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցե... Մարալիկում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ ... «Հանգստանաք դուք, ես հանգիստ եմ, ախպեր». Լևոն... COP29. Իտալիայի խորհրդարանականները կոչ են տար... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կրակոց՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մանվել... Ղազախստանում տեղի կունենա Սիրիայի շուրջ Աստան... Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական ... Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքո... Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության ... Լևանդովսկին որոշում է կայացրել Բարսելոնայում ... Ոչխարներին գոմ տարանք, որ գելը չուտի․ հսկայակ... Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները... Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը հսկում է ռոբոտ-շու... Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Հացի արտադրամասի արտադրական գործունեության կա... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհր... Մանկավարժական համալսարանում հիմնվում է ԲՏՃՄ ո... ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատ... Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պ... Գագիկ Ծառուկյանի մարզումները 200 կգ ծանրաձող... ՀՀ-ում արդարություն և արդարադատություն հաստատ... Կարապետյանը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքայի... Վթար՝ Երևանում․ մեքենան կամրջից ընկել է․ վարո... Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հա... Քննարկել են Քրեական, Քրեական դատավարության, Ք... Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշ... Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական... Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկություն... Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին ... Իշխանությունը գնում է ընտրությունների. Վահե Հ... Պապոյանը Մտավոր սեփականության կազմակերպության... Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միս... ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ... Գյումրու ավագանու արտահերթ նիստը չի կայացել․ ... 2024թ․ 9 ամիսներին ՀՀ ՔԿ-ում քննվող վարույթնե... Երևանում շարունակում ենք աշնանային ծառատունկը... Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա Պոզով-պոչով պադավատապետություն. Գևորգ Ստեփանյ... Աշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնա... Համաքաղաքացու տնից գողություն կատարած տղամարդ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է... Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղ... Հրդեհ՝ Կոթի գյուղում․ քաղաքացիները տարհանվել ... Քաղաքացիների անդորրը գերձայնային ազդանշաններո... Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրե... Արձանագրվել է 16 պատահար․ վիրավորվել՝ 22 մարդ Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմե... Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացո... Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է եր... Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Գերման... Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդ... Վթար է եղել․ գազամատակարարումը դադարեցվել է ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյա... Սա բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների... ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համ... ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախո... Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զ... Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժաման... Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ըն... Իրազեկում վարորդներին Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմի... Ծառայության ընթացքում Գեղարքունիքի մարզի պարե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քա... ՊԵԿ-ը ներկայացրել է hոկտեմբերի 1-31-ին իրական... Խոշոր հրդեհ՝ արագ սննդի կետերից մեկում. ժաման... «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. հայտարար... Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան

Երկիրը կործանման հասցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ներկայացնում ենք Արշակ Սրբազանի քարոզն ամբողջությամբ:

«Այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։

Իշխանության մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամյակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասերներ ու կրոնավորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիվանագետներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ և բացահայտել իշխանության ձևավորման սկզբունքները, նրա բնույթը և նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թե ինչու և ինչպես են հասարակության մեջ առանձին անձեր օժտվում ավելի մեծ իրավասություններով ու հեղինակությամբ, քան ուրիշներ։
Հիսուսի ունեցած իշխանությամբ հետաքրքրվող պաշտոնյաների հետաքրքրասիրությունը, սակայն, ակնհայտորեն ուներ անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Ավետարանիչը պատմում է, որ Հիսուս անառարկելի հեղինակությամբ մուտք էր գործել հրեական տաճար և այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Հիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրավեր էր դարձել Տաճարի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայությունների կազմակերպման համար։ Ընկրկելով Հիսուսի հեղինակության առջև և երկյուղ կրելով Նրա շուրջ հավաքված բազմությունից՝ այս պաշտոնյաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես կատարում այս և ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս, իհարկե, անպատասխան է թողնում պաշտոնյաների սադրիչ հարցադրումը։ Նա արդեն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզության ընթացքում Հիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանություն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է, որ մարդկանց շնորհում է իշխանություն երկրի վրա։ Այս մասին է խոսում Հիսուս, երբ պատասխանում է Հռոմեական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն․ «Դու, - դիմելով Պիղատոսին ասում է Հիսուս, - դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11)։ Այսպիսով, Հիսուս, այլև՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանությունը, այլև քարոզում են հնազանդություն վերջինիս նկատմամբ, ինչպես ձևակերպել է Պողոս Առաքյալը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդվի նրան․ քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի․․․» (Հռոմ․ 13։1)։
Պողոս Առաքյալին երկրորդում է նաև Պետրոս Առաքյալը․

«Ի սեր Տիրոջ, հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին գովելու համար» (Ա Պետ․ 2։13-17)։

Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է․ «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ․ 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ․ 10։8)։

Հետևաբար՝ այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից։

Քույրեր և եղբայրներ,

Խիստ խորհրդանշական ենք տեսնում, որ Տաճարի վերաօծման առաջին իսկ կիրակի օրը Սուրբ Գրքի ընթերցումները մեզ առաջնորդում են իշխանության գաղափարի շուրջ խորհրդածությունների․ իշխանություն, որով օժտված է նաև այս Սուրբ Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին․ իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից՝ հոգ տանելու համար Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության։ Այդ իշխանությունը նվիրագործված է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, երբ Աստված Ինքը իջավ երկնքից և սրբագործեց այն վայրը, ուր հենց կառուցվել է Սուրբ Էջմիածնի վերասրբագործյալ այս Մայր Տաճարը։ Սա այն վայրն է, ուր Նոյ Նահապետն առաջին զոհը մատուցեց համաշխարհային ջրհեղեղից հետո։ Սա այն վայրն է, ուր Հայկ Նահապետը զոհասեղանի վրա գոհաբանական աղոթք մատուցեց մեր հայրերի Աստծուն։ Այս վայրո՛ւմ Աստված խոսեց Նոյ ու Հայկ Նահապետների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և մեր սրբազան նախնիների հետ։ Սուրբ Էջմիածինը այսպես է դարձել մեր հոգևոր ու ազգային ինքնության կնիքը, դարավոր վկան մեր գոյության ու հարատևության։ Մեր մատենագիրները պատմում են, որ Էջմիածինը կառուցվեց Արարատ լեռան լանջից բերված ժայռաբեկորներով, և դրա համար էլ Սուրբ Էջմիածինը Արարատացել է ու հավերժացել, դարձել անհաղթահարելի ու անխոցելի։

Հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե՝ ի՞նչ իշխանությամբ է գործում Սուրբ Էջմիածինը և Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։ Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը և Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։

Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ։

Եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Եկեղեցին և եկեղեցականությունը կաշկանդված են միայն ու միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։

Եկեղեցին ևս, Հիսուսի նման, չի պատասխանելու Իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե՝ Ի՛նչ իշխանությամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս Սուրբ Տաճարը և այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, և այս Եկեղեցով սրբանալու հույս ու շնորհ ենք ստանում նաև մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հավաքված հավատացյալներս՝ եկեղեցականներ և աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք և տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործվելու մղումը։

Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ։

Թող Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները և անվրդով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ մեր ժողովրդին, այստեղ և ամենուր․ ամեն»:

Այս թեմայով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ մ... Իրանում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել` զինյալնե... Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի... Գառնիկ Դանիելյանն ու Ալֆորվիլի փոխքաղաքապետը ... Լոռիում այրվել է 20 հա խոտածածկույթ Ձերբակալելուց հետո հետախուզվողի մոտ նաև հայտն... Վահե Ղազարյանը հանդիպել է նոր ձևավորված Համայ... Մադրիդում կայանալիք Համահայկական բժշկական կոն... Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե... Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ մահացած... Կրթվենք, ապա նոր կրթենք, ճանաչենք մեզ. Աննա Հ... Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացա... Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մ... Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավու... Կոտայքում բախվել են «Mercedes E200»-ն ու «Vol... Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյ... Հրդեհ՝ Արագածոտնում․ այրվել է անասնակեր Ուկրաինան հատուկ ռազմական գործողության բոլոր ... Արամ Ա կաթողիկոսը քննարկել է Հայաստանի արտաքի... Հայկական Շուշիում արդեն 222 ադրբեջանական ընտա... Պապիկյանը ԳԱԱ պատվիրակության հետ այցելել է սա... ՔՊ-ն մնացել է միայնակ. Ստեփան Դանիելյան Մինչև չպատժենք 44-օրյա պատերազմի մեղավորներին... 23-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է հաստա... Ինձ չեն սիրում, որովհետև ուղիղ և ճիշտը ասում ... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննար... Ցուցում տվող տղա. Երևանի տրանսպորտի նոր համակ... Կապանում գործող ՍՊԸ-ի տնօրենին ծանր մարմնական... Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթաց... Դեսպան Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցե... Մարալիկում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ ... «Հանգստանաք դուք, ես հանգիստ եմ, ախպեր». Լևոն... COP29. Իտալիայի խորհրդարանականները կոչ են տար... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կրակոց՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մանվել... Ղազախստանում տեղի կունենա Սիրիայի շուրջ Աստան... Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական ... Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքո... Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության ... Լևանդովսկին որոշում է կայացրել Բարսելոնայում ... Ոչխարներին գոմ տարանք, որ գելը չուտի․ հսկայակ... Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները... Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը հսկում է ռոբոտ-շու... Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Հացի արտադրամասի արտադրական գործունեության կա... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհր... Մանկավարժական համալսարանում հիմնվում է ԲՏՃՄ ո... ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատ... Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պ... Գագիկ Ծառուկյանի մարզումները 200 կգ ծանրաձող... ՀՀ-ում արդարություն և արդարադատություն հաստատ... Կարապետյանը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքայի... Վթար՝ Երևանում․ մեքենան կամրջից ընկել է․ վարո... Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հա... Քննարկել են Քրեական, Քրեական դատավարության, Ք... Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշ... Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական... Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկություն... Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին ... Իշխանությունը գնում է ընտրությունների. Վահե Հ... Պապոյանը Մտավոր սեփականության կազմակերպության... Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միս... ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ... Գյումրու ավագանու արտահերթ նիստը չի կայացել․ ... 2024թ․ 9 ամիսներին ՀՀ ՔԿ-ում քննվող վարույթնե... Երևանում շարունակում ենք աշնանային ծառատունկը... Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա Պոզով-պոչով պադավատապետություն. Գևորգ Ստեփանյ... Աշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնա... Համաքաղաքացու տնից գողություն կատարած տղամարդ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է... Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղ... Հրդեհ՝ Կոթի գյուղում․ քաղաքացիները տարհանվել ... Քաղաքացիների անդորրը գերձայնային ազդանշաններո... Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրե... Արձանագրվել է 16 պատահար․ վիրավորվել՝ 22 մարդ Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմե... Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացո... Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է եր... Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Գերման... Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդ... Վթար է եղել․ գազամատակարարումը դադարեցվել է ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյա... Սա բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների... ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համ... ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախո... Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զ... Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժաման... Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ըն... Իրազեկում վարորդներին Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմի... Ծառայության ընթացքում Գեղարքունիքի մարզի պարե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քա... ՊԵԿ-ը ներկայացրել է hոկտեմբերի 1-31-ին իրական... Խոշոր հրդեհ՝ արագ սննդի կետերից մեկում. ժաման... «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. հայտարար... Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan