Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։
Խորհուրդը որոշեց բավարարել նախարարության միջնորդությունը և դատավորի լիազորությունները դադարեցնել։
Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ խորհրդում գործի քննությանը մասնակցած 9 անդամներն էլ կողմ են քվեարկել որոշման ընդունմանը։
Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։