«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։ Տեղում պարզվել է, որ նա այսօր առավոտից որպես անհայտ որոնվող՝ Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։