Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.56մ (15.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 39սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ 177.492մլն.մ³:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 8.654մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ 130.615մլն.մ³: