Ահազանգ. Կիսասատկած, նիհար, սոված կենդանիներ՝ «ԷԼ Գարդենում». ի՞նչ է մեկնաբանում տնօրինությունը
ArmLur.am-ը ֆեյսբուքյան փակ էջերից մեկում նկատել է, որ մի քաղաքացի El Garden սրճարանի մանկական բաժնում տեսել է կիսասատկած, նիհար, սոված կենդանիներ:
Նա գրել է՝ կենդանիներից երևում է, որ նրանց չեն խնամում, չեն կերակրում, և որոշ կենդանիների մի մասը չկար, կրծած էին:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Էլ Գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Սարգսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս ասաց, որ տեղյակ է հրապարակումից, սակայն դա եղել է անմիջապես անձրևից հետո:
«Բացի նրանից, որ տարածքի փակ հատվածում ունենք տարբեր կենդանիներ, որտեղ մտնում են երեխաներ, նաև տարածքում ունենք շրջիկ նապաստակներ, որոնք անձրևի ժամանակ պախկվում են ինչ-որ մի տեղ ու ետ չեն վերադառնում։ Անձրևներից հետո մեր աշխատակիցները հավաքեցին բոլոր տեղերից ու բերեցին այդ հատված։ Նապաստակները եղել են կա՛մ 3-ը, կա՛մ 4-ը, նրանցից մեկը կամ երկուսը եղել են վնասված, ամենայն հավանականությամբ կատուներ են իրենց փորձել բռնել, այդ ժամանակ եղել է իրենց բժշկելու պրոցեսը։ Մենք իրենց մոտ երեխաներ չենք թողել»,- ասաց տնօրենը: