Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր՝ ժամը 06։00-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։