Երևանում կառուցվող էլիտար շենքի 10-րդ հարկից Եգիպտոսի քաղաքացին ընկել և տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։
Դեպքի փաստով ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շանշյանի տեղեկություններով՝ նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։