Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-20-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։