Հրդեհ՝ հագուստի խանութներից մեկում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում գործող «Մոդա Լիկա» հագուստի խանութում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհը մարվել է, պարզվել է, որ այրվել է խանութի կախովի առաստաղի մոտ 10 քմ հատված ու մալուխներ։