ՔՊ-ական պատգամավորները Կատարի գործընկերներին ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության անդամ Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: