Գերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանել. ԶԼՄ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կարգադրել է հսկողության ժամանակավոր միջոցներ կիրառել երկրի բոլոր ցամաքային սահմաններում՝ միգրանտների հոսքը նվազեցնելու և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ առանց վիզայի երկիր մուտք գործող մարդկանց թիվն էլ ավելի սահմանափակելու համար ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեյզերը հրամայել է ժամանակավոր հսկողություն սահմանել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմաններում և համապատասխան կերպով ծանուցել Եվրոպական հանձնաժողովին։
Հաղորդվում է, որ ի լրումն անօրինական միգրացիայի դեմ պայքարի, այս միջոցառման օգնությամբ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը հուսով է նպաստել ահաբեկչության և միջսահմանային հանցագործությունների դեմ պաշտպանությանը։