29 տեխնոլոգիական գաղափար հնարավորություն կստանա հաղթել մինչև 10 մլն դրամ
ՀՀ ԲՏԱՆ-ի «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շարունակվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի հայտերի ընդունումը:
Այս տարի մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը կիրականացվի «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ՝ հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով։
Համագործակցության շրջանակում «Bahamut Foundation»֊ի կողմից առաջարկվում է հավելյալ 50,000,000 (հիսուն միլիոն) դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար, որը կարող է ավելանալ, կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից։
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. սեպտեմբերի 16-ը www.armeps.am համակարգի միջոցով։