Ավստրալացին չի քնել 12 օր և սահմանել է համաշխարհային ռեկորդ
Ավստրալիայի 19-ամյա բլոգեր Նորմեն չի քնել 12 օր և սահմանել է համաշխարհային ռեկորդ։
Այդ ամբողջ ընթացքում նրա անհանգիստ հետևորդները ոստիկանություն են ահազանգել՝ ստուգելու նրա առողջական վիճակը։
Ավստրալացին ռեկորդ է սահմանել՝ անցկացնելով 264 ժամ 24 րոպե առանց քնի։ Ռեկորդ սահմանելու պահին նա Rumble-ում՝ YouTube-ի այլընտրանքային հարթակում, ունեցել է 9000 դիտում:
12-րդ օրվա վերջում շտապօգնության մեքենաներն ու ոստիկանական մեքենաները շարվել են երիտասարդի տան դիմաց։
Նմանատիպ նախորդ ռեկորդը սահմանել է Ռենդի Գարդները 1964 թվականին՝ 17 տարեկանում։ Նա 11 օր անընդմեջ չի քնել, փոխանցում է Shantnews-ը։