Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «BMW»-ն և «Kia Sportage»-ն․ վիրավոր կա
Այսօր հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ:
Ժամը 17:20-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Երևանի բնակիչ 18–ամյա Գոռ Հովակիմյանի վարած «BMW» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Ռաֆայել Սիմոնյանի վարած «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ նշված հատվածում ինչ Կառավարությունը հիմնովին նորոգեց ճանապարհահատվածը, հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և խնդրում էին Կառավարությունից, որպեսզի նշված վայրում կա՛մ արագաչափեր տեղադրեն, կա՛մ էլ արհեստական անհարթություն, քանի որ գրեթե օրումեջ, նույնիսկ՝ մեկ օրում մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում: