Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ քաղաքապետարանի աշխատակիցները շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դի
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մոտ 40-50 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։