Ալկանտարա. Մեսսին լավագույնն է, բայց Ռիբերին է արժանի «Ոսկե գնդակին»
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան խոսել է «Ոսկե գնդակի» թեկնածուների մասին:
-«Ոսկե գնդա՞կը»... Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց Ռիբերին «Բավարիայի» հետ ամեն ինչ է հաղթել ու կարծում եմ, որ նա է արժանի մրցանակը ստանալու պատվին,-հայտարարել է Ալկանատարան, ով ոչ վաղ անցյալում Մեսսիի թիմակիցն էր:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում: Գլխավոր հավակնորդներն են Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆրանկ Ռիբերին և Լիոնել Մեսսին:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am