14 կգ նիհարած Միխայիլ Գալուստյանը գրեթե անճանաչելի է դարձել
Միխայիլ Գալուստյանը հրապարակել է նոր լուսանկարներ, որտեղ շոումենը շատ նիհար է և անճանաչելի տեսք ունի: «Ի՞նչ է պատահել, Գալուստյան», – լուսանկարներին կից գրել է հաղորդավարը:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Գալուստյանը հրաժարվել է խորովածից, յուղոտ մսից, ալյուրից և կալորիականություն պարունակող այլ մթերքներից: Արդյունքում դերասանը նիհարել էր 14 կգ: