Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կհանդիպեն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ
Հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Ուջան, հուլիսի 9-ին Ծաղկահովիտ և հուլիսի 10-ին Արագածավան բնակավայրերում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան,- ասված է հաղորդագրության մեջ: