Հայտնի է՝ ով կդառնա «Ռեալ»-ի նոր ավագը Նաչոյի հեռանալուց հետո
Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը:
Աղբյուրի տեղեկություններով՝ աջ պաշտպան Դանիել Կարվախալը կդառնա մադրիդյան ակումբի փոխավագը։ Երրորդ ավագը կդառնա պաշտպան Լուկաս Վասկեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաչոն այս ամառ կհեռանա «Ռեալ»-ից։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Մոդրիչը ևս մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալ»-ի հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։