«KamAZ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, 20 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորը վարորդն է եղել: