Երևան, 25.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Նոայի գլխավոր մարզիչը խոսել է Տորարինսոնի ցավ... Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գոր... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից. Մոտա Տեղի է ունեցել ՔՊ նիստ. ի՞նչ է քննարկվել Արմեն Սարգսյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետու... BRICS-ի բոլոր երկրները ցանկանում են, որ Ուկրա... Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև զրույց են ու... Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացն... Մանրամասներ՝ Երասխ-Երևան ճանապարհին տեղի ունե... Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի ... Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն կրոնական առաջնորդն... Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառ... Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավո... Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյո... Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետո... Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն ան... ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած 70-ա... Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանա... ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ... Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին... Վիգեն Քոչարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի ... Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլի... Ի՞նչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրա... Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան... Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մա... Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկ... Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել ա... Մեկ ամիս փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելո... Երթուղայինում քաղաքացու դրամապանակն են գողացե... Առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ ... Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջ... ՄԻՊ-ը ծանոթանալ է «Փրկություն» կենտրոնի շահառ... Գործարար Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյուն... Սանոսյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ... Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացու... Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտու... Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղա... Մեղրիում տուն է այրվել Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մա... Հայտնաբերվել է տղամարդու դի. սպանության կասկա... Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ ... Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից Բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջ... ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Վենեսուելան Մադուրոյի ղեկավարությամբ ամրապնդո... Սիսիանը նոր քաղաքապետ ունի «Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում ա... Կազանում Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցե... Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Za... Փաշինյանն ու Ալիևը կարժ զրույց են ունեցել Վրաերթի ենթարկված 87-ամյա տղամարդը հիվանդանոց... Հետապնդել են անչափահաս աղջկան, նրա դիմադրությ... Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը ... «Նորմալ պահի քեզ, մնա չափերի մեջ». Ալեն Սիմոն... Գնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբեր... Զինծառայողների նկատմամբ վերաբերմունքը պետք է ... Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների մու... Ալեն Սիմոնյանը բարկացավ ՔՊ-ականների վրա. «Հատ... Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քու... Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քան... Գործարկվելու է էլեկտրական շչակ. խնդրում ենք չ... Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է թմրամիջոց... Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 2 մարդ զո... Փաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի ... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղել է Կատար ... Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձև... ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել են... Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղ... «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվ... Ընթանում է ԱԺ նիստը․ Ուղիղ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-ի համար Աշխատանքային այցով ժամանեցի Կազան․ Փաշինյանը ... Որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն Գաստրոպարեզ․ ծայրահեղ ծանր դեպքերում ուտելու ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին... Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր ... Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վարդան Օսկանյանն արցախցիներից ավելին է պահանջ... ՔՊ-ական պաշտոնյաները որսի են դուրս եկել. «Հրա... Փաշինյանը դեմոկրատիա է խաղում. «Հրապարակ» Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմուն... Հյուրանոցային համալիրից մինչև ձու, օղի, հիմա ... Հյուպատոսին ԱԳՆ-ից հրահանգել են չհանդիպե՞լ. «... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարկվելու է էլեկտրական շչակ Հուսով ենք՝ երկկողմ համաձայնագրերի իրագործում...

ՀՀ ՄԻՊ-ը և իր աշխատակազմը չպետք է ենթարկվեն ահաբեկման. ENNHRI-ի-հայտարարությունը

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) հայտարարությունը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ:

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:

Հարձակումները, որոնց բախվում են Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը, ներառում են բանավոր ձևաչափով ոտնձգություններ, գենդերային և էթնիկական հիմքով ատելության խոսք, սպառնալիքներ և ինստիտուտին քաղաքացիների դիմելը և հաղորդումներ ներկայացնելը խոչընդոտելու փորձեր: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորված է հատկապես այն պատճառով, որ ինստիտուտը ներգրավված է խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում:

Այս շարունակական ոտնձգությունները և ինստիտուտի լայն մանդատին անհարկի միջամտությունը հանգեցնում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր գործունեությունն իրականացնելու միջավայրի վատթարացման: Բացի այդ, քաղաքական գործիչների այս գործողությունները մտահոգություններ են առաջացնում ինստիտուտի աշխատակազմի և ղեկավարության անվտանգության տեսանկյունից: Ի վերջո, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ այս հարձակումները մտահոգիչ են ինչպես հանրային վստահության, այնպես էլ ՄԻՊ-ին դիմելու և հաղորդումներ ներկայացնելու տեսանկյունից, այն դեպքում, երբ այս ինստիտուտն առանցքային դեր է խաղում Հայաստանում անհատների իրավունքների պաշտպանության և խթանման գործում։

Փարիզյան սկզբունքներին լիովին համապատասխանող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ուժեղ հաստատությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հենասյուն է, որն առանցքային դեր է խաղում ազգային մակարդակում մարդու իրավունքների իրականացման հարցում: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները նաև համընդհանուր ցուցանիշ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների՝ «խաղաղություն, արդարադատություն և ուժեղ ինստիտուտներ» 16-րդ նպատակին հասնելու համար:

Եվրոպայի խորհուրդը արդյունավետ և անկախ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները ճանաչում է որպես մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հենասյուն՝ դրանց վերապահելով ռազմավարական առաջնահերթություն, ինչպես հաստատվել է պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում՝ Ռեյկյավիկի հռչակագրում։ Նմանապես, ՄԻՊ հաստատությունները Եվրոպական միության կողմից նույնպես ճանաչվում են որպես երկրում զսպումների և հակակշիռների իրականացման և իրավունքի գերակայության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու համար հիմնական դերակատարներ։ Ավելին, ԵՄ կառույցներն ընդգծել են, որ ՄԻՊ հաստատությունների գործունեության միջավայրը սահմանափակելու փորձերը կարող են սպառնալիք ներկայացնել իրավունքի գերակայությանը:

Միջազգային չափանիշները, որոնք կիրառելի են ՄԻՊ հաստատությունների նկատմամբ, հաստատուն կերպով ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի շրջանակներում: Մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով արգելվում է Պաշտպանի գործունեությանը որևէ միջամտություն, և ընդգծվում է, որ Պաշտպանի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին ուղղված սպառնալիքները առաջացնում են պատասխանատվություն (հոդված 10):

Համապատասխան տարածաշրջանային և միջազգային չափանիշներ

ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 48/134 բանաձևով, ՄԻՊ հաստատությունների համար կիրառելի չափանիշների անկյունաքարն են։ Դրանց հիման վրա՝ ՄԻՊ հաստատությունների հավատարմագրման համար պատասխանատու միջազգային մարմինը (Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման ենթահանձնաժողով (SCA)) սահմանում է պահանջների արդի բովանդակությունն ու շրջանակը՝ ապահովելու ՄԻՊ հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեությունը:

Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Փարիզյան սկզբունքները պահանջում են, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություններն իրավասու լինեն կարծիք ներկայացնելու մարդու իրավունքների խախտման ցանկացած իրավիճակի վերաբերյալ, որն իրենք են որոշում հասցեավորել։ Այս համատեքստում Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծել է, որ կենսական նշանակություն ունի մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների հզորացման համար երաշխիքների ապահովումը՝ նպատակաուղղված մարդու իրավունքներին վերաբերելի քննադատական վերլուծություն և մեկնաբանություններ կատարելուն, հաստատության ղեկավարության անկախությունը երաշխավորելուն և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը: Սա ենթադրում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության աշխատակազմի և որոշումներ կայացնող մարմնի պաշտպանվածությունը պատասխանատվությունից այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։

Ավելին, Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները պետք է իրավասու լինեն դիտարկելու և որոշելու ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունները և գործունեությունը՝ հիմքում ունենալով բացառապես երկրում մարդու իրավունքների իր կողմից որոշված առաջնահերթությունները՝ զերծ լինելով որևէ քաղաքական միջամտությունից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շեշտել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմը չպետք է ենթարկվեն որևէ ճնշումների կամ ահաբեկման, ներառյալ՝ քաղաքական ճնշումները, ֆիզիկական ահաբեկումը կամ ոտնձգությունը՝ իրենց մանդատի շրջանակում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ անհատական գործերի կամ համակարգային խախտումների մասին հաղորդումներ ներկայացնելիս։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև կոչ է անում պետություններին անհապաղ և հանգամանալից քննության առարկա դարձնել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անդամների կամ աշխատակիցների, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների դեպքերը, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Եվրոպայի խորհրդի շրջանակում Նախարարների Կոմիտեի վերջին 2021/1 հանձնարարականը նաև կոչ է անում ապահովել և ընդլայնել ՄԻՊ հաստատությունների համար անվտանգ և բարենպաստ միջավայր: Այն ընդգծում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները սպառնալիքներից, ճնշումներից և ահաբեկման ցանկացած այլ ձևերից պաշտպանելու և աջակցելու համար: Այն նաև շեշտում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, նրանց անդամների և աշխատակազմի, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների ցանկացած դեպք պետք է դառնա անհապաղ և բազմակողմանի քննության առարկա, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ավելին, համաձայն Եվրոպայի խորհրդի Վենետիկյան սկզբունքների՝ պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որն ուղղված է կամ հանգեցնում է օմբուդսմանի ինստիտուտի նկատմամբ ճնշում գործադրելուն կամ վերջինիս արդյունավետ գործունեության առումով որևէ խոչընդոտ ստեղծելուն, և պետք է արդյունավետորեն պաշտպանեն հաստատությունը ցանկացած նմանատիպ սպառնալիքից:

Մենք մտահոգություն ենք հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դեմ վերջին սպառնալիքներն ու հարձակումները հակասում են ազգային, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին:

Հիմք ընդունելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ՄԻՊ հաստատությունների կարևոր դերի լայն ճանաչումը՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը չպետք է ենթարկվեն ահաբեկման, հետապնդման կամ ոտնձգության որևէ ձևի:

Այնուամենայնիվ, երբ նման դեպքեր են տեղի ունենում, դրանք պետք է անհապաղ և արդյունավետ կերպով հասցեավորվեն:

Վերոնշյալի հաշվառմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինչպես ազգային, այնպես էլ ավելի լայն միջազգային իրավապաշտպան հանրության շրջանում մեծ հարգանք վայելող ինստիտուտ է: 2019 թվականին այն վերահավատարմագրվել է Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից A-կարգավիճակով՝ հաստատելով իր լիակատար համապատասխանությունը Փարիզյան սկզբունքներին: Միևնույն ժամանակ, ենթահանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հաստատության կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ գործադրված ջանքերը՝ չնայած այն բարդ պայմաններին, որոնցում այն ծավալում է իր գործունեությունը, ներառյալ՝ զգայուն հարցերի շուրջ հրապարակային դիրքորոշում արտահայտելով:

Սա ներառում է հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ինչպես նաև մտքի, խղճի և կրոնի ազատության հարցերով հաստատության աշխատանքը, որը ներկայումս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է՝ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի՝ մարդու իրավունքների առնչությամբ միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:

Մենք կոչ ենք անում Հայաստանի պետական մարմիններին, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքական դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք վերաբերում են ահաբեկումից, ոտնձգություններից, սպառնալիքներից, ինչպես նաև ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը:

Սա ենթադրում է՝ հաստատության գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորում և պահպանում՝ ապահովելով, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա քննադատաբար վերլուծել և մեկնաբանել մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր խնդիրները, ինչպես նաև ապահովելով հաստատության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը: Ավելին, հիմք ընդունելով միջազգային չափանիշները՝ կոչ ենք անում պետական մարմիններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՄԻՊ հաստատության ղեկավարության անկախությունն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով

Նոայի գլխավոր մարզիչը խոսել է Տորարինսոնի ցավ... Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գոր... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից. Մոտա Տեղի է ունեցել ՔՊ նիստ. ի՞նչ է քննարկվել Արմեն Սարգսյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետու... BRICS-ի բոլոր երկրները ցանկանում են, որ Ուկրա... Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև զրույց են ու... Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացն... Մանրամասներ՝ Երասխ-Երևան ճանապարհին տեղի ունե... Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի ... Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն կրոնական առաջնորդն... Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառ... Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավո... Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյո... Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետո... Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն ան... ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած 70-ա... Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանա... ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ... Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին... Վիգեն Քոչարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի ... Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլի... Ի՞նչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրա... Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան... Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մա... Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկ... Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել ա... Մեկ ամիս փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելո... Երթուղայինում քաղաքացու դրամապանակն են գողացե... Առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ ... Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջ... ՄԻՊ-ը ծանոթանալ է «Փրկություն» կենտրոնի շահառ... Գործարար Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյուն... Սանոսյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ... Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացու... Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտու... Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղա... Մեղրիում տուն է այրվել Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մա... Հայտնաբերվել է տղամարդու դի. սպանության կասկա... Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ ... Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից Բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջ... ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Վենեսուելան Մադուրոյի ղեկավարությամբ ամրապնդո... Սիսիանը նոր քաղաքապետ ունի «Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում ա... Կազանում Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցե... Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Za... Փաշինյանն ու Ալիևը կարժ զրույց են ունեցել Վրաերթի ենթարկված 87-ամյա տղամարդը հիվանդանոց... Հետապնդել են անչափահաս աղջկան, նրա դիմադրությ... Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը ... «Նորմալ պահի քեզ, մնա չափերի մեջ». Ալեն Սիմոն... Գնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբեր... Զինծառայողների նկատմամբ վերաբերմունքը պետք է ... Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների մու... Ալեն Սիմոնյանը բարկացավ ՔՊ-ականների վրա. «Հատ... Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քու... Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քան... Գործարկվելու է էլեկտրական շչակ. խնդրում ենք չ... Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է թմրամիջոց... Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 2 մարդ զո... Փաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի ... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղել է Կատար ... Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձև... ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել են... Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղ... «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվ... Ընթանում է ԱԺ նիստը․ Ուղիղ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-ի համար Աշխատանքային այցով ժամանեցի Կազան․ Փաշինյանը ... Որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն Գաստրոպարեզ․ ծայրահեղ ծանր դեպքերում ուտելու ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին... Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր ... Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վարդան Օսկանյանն արցախցիներից ավելին է պահանջ... ՔՊ-ական պաշտոնյաները որսի են դուրս եկել. «Հրա... Փաշինյանը դեմոկրատիա է խաղում. «Հրապարակ» Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմուն... Հյուրանոցային համալիրից մինչև ձու, օղի, հիմա ... Հյուպատոսին ԱԳՆ-ից հրահանգել են չհանդիպե՞լ. «... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարկվելու է էլեկտրական շչակ Հուսով ենք՝ երկկողմ համաձայնագրերի իրագործում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan