Ջասթին Թիմբերլեյքին ձերբակավել են խնջույքից հետո հարբած վարելու համար
Ջասթին Թիմբերլեյքը օրենքի հետ խնդիրներ ունի. հունիսի 18-ին երգիչը դատարան է ներկայացել հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Հեմփթոնսում, որտեղ արտիստը հանգստանում էր ընկերների հետ։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Ջասթինը ընթրել է ռեստորանում: Նրա խոսքով՝ այս վայրում գիշերները հաճախ ոստիկաններն են հերթապահում։ «Նրանք փնտրում են մարդկանց, ովքեր հեռանում են կեսգիշերից հետո և կարող են հարբած լինել»,- պարզաբանել է աղբյուրը։
Ինչպես պարզվել է, Թիմբերլեյքին կանգնեցրել են 00:30-ին։ Աղբյուրը պարզաբանել է, որ երգիչը չի ընդդիմացել։ «Ոչ ոք չի տուժել, և դեպքի վայրում դրամա չի եղել», – եզրափակել է Daily Mail-ը: