Մահացել է կանադացի դերասան Դոնալդ Սաթերլենդը
89 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասան Դոնալդ Սաթերլենդը։
Նա հանդես է եկել «Քաղցած խաղեր», «Գողություն՝ իտալական ձևով», «Հպարտություն և նախապաշարմունք», «Համաճարակ» և այլ ֆիլմերում։
Սաթերլենդն «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր է: