Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Պավլիկ Լ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին:
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: