Ռիբերին լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին է շնորհվել աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն օգնել է մյունխենյան ակումբին հաղթանակի հասնել մրցաշարում, ինչպես նաև մեկ գոլի հեղինակ է դարձել։
Հիշեցնենք, որ Ռիբերին նաև «Ոսկե գնդակի» երեք հավանական թեկնածուներից մեկն է։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am